Էրազմուս+ անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ում էր Հունաստանի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին Սոցիոլոգիայի և քաղաքագիտության ֆակուլտետների վարչական աշխատակիցներ։
Նրանք այցի շրջանակներում հանդիպումներ ունեցան ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի, ինչպես նաև Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման, փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային ցանցերի ձևավորման և ամրապնդման վերաբերյալ հարցեր։
Քննարկվեցին նաև համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները, շարժունության ծրագրերի արդյունավետության բարձրացումն ու գործընկերության հետագա զարգացումը։
ՀՊՄՀ-ում վստահ են՝ կշարունակեն ընդլայնել միջազգային համագործակցությունը Հունաստանի հետ՝ ստեղծելով նոր հնարավորություններ ուսանողների և անձնակազմի համար։