ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պրոֆեսորը դասախոսություն կարդաց Վենետիկում
27.08.2025
ՀՊՄՀ պրոֆեսորը դասախոսություն կարդաց Վենետիկում

Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը Իտալիայում էր։

Առիթը Վենետիկի հայագիտական դասընթացի 40-ամյակի հանդիսությունն էր․հրավերը՝ Վենետիկի «Պո-Արաքս» մշակութային ընկերակցության հիմնադիր, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Լևոն Զեքիյանինը։

Այցի շրջանակներում ՀՊՄՀ պրոֆեսորը հանդես եկավ «Արևմտահայ կրթության ներկան և հեռանկարները» թեմայով բանախոսությամբ: Նա շեշտադրեց հայագիտական դասընթացների խաղացած դերը Հայաստանում և Սփյուռքում, արևմտահայերենի պաշտպանության ռազմավարությունն ամենատաբեր գաղթօջախներից հայերենով հետաքրքրվողների, ինչպես նաև օտար հայագետների ներգրավվածության տեսանկյուններից: Պրոֆեսոր Դանիելյանը խոսեց նաև արևմտահայ կրթության պաշտպանության և կազմակերպման հարցերում Մանկավարժական համալսարանի նախաձեռնությունների մասին։

Սուրեն Դանիելյանն այցելեց նաև Սուրբ Ղազարի Մխիթարյան Միաբանություն, մասնակցեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին, հանդիպեց գրամշակութային և հոգևոր գործիչների հետ: