Մանկավարժական համալսարանի № 57 հիմնական դպրոցում սեպտեմբերի 1-ը տոնական էր: Փոքրիկները բեմադրել էին մի հատված «Գտնված երազ» մուլտֆիլմից։
Առաջին դասարանցիներին ընդունեցին երգով, պարով ու ժպիտներով, վստահեցրին՝ ընկերությունն սկսվում է ժպիտից։
Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհավորեց առաջին դասարանցիներին՝ փարատելով փոքրիկների ու նրանց ծնողների հուզմունքն ու մտահոգությունը։ Նա վստահեցրեց՝ կյանքի այս փուլը օգտակար կլինի երեխաների համար․ ուրախության, երջանկության ու ձեռքբերումների ժամանակաշրջան կլինի։
«Հավատացնում եմ՝ շատ հյուրընկալ միջավայր ու մթնոլորտ է սպասվում ձեր բալիկներին։ Թող ձեր հուզմունքն այստեղ լինի միայն ուրախության և հպարտության։ Բարի երթ բոլորին»,-ասաց տնօրենը։
Առաջին դասարանցիները կարմիր գորգի վրայով մտան դպրոց` դասվարներ Կարինե Չիբուխչյանի և Հասմիկ Սոսիկյանի ուղեկցությամբ։ Ի դեպ, այս տարի ևս դպրոցն ունի երկու առաջին դասարան՝ 61 աշակերտով։
Նշենք, որ նոր ուսումնական տարում դպրոցի բոլոր դասարանների սովորողներին ուսուցանելու են հանրապետական կրթական նոր չափորոշիչներով։