ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կհամագործակցի Երևանի պետական հումանիտար քոլեջի հետ
22.04.2024
ՀՊՄՀ-ն կհամագործակցի Երևանի պետական հումանիտար քոլեջի հետ

Օրերս ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Սամվել Սևադան այցելել էր Երևանի պետական հումանիտար քոլեջ։

Դասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը Սամվել Սևադան ներկայացրեց գեղարվեստական լուսանկարչության պատմությունը, խոսեց արվեստի տարբեր ճյուղերի, Մանկավարժական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների մասին։

Հանդիպման ընթացքում Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի և Երևանի պետական հումանիտար քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Հուշագիրը միտված է աջակցելու քոլեջի ուսանողներին ձեռք բերել արդի գեղարվեստական լուսանկարչական և օպերատորական արվեստի վերաբերյալ գիտելիքներ։ Կկազմակերպվեն մասնագիտական հանդիպումներ, բաց դասեր, ցուցահանդեսներ՝ ներգրավելով երկու կառույցների ուսանողներին։