ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխարհը տոնում է կանանց օրը...
08.03.2023
Աշխարհը տոնում է կանանց օրը...

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
Մանկավարժական համալսարանը ջերմորեն շնորհավորում է Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։  Նաև կանանց նվիրումի, դաստիարակած կիրթ ու հայրենասեր սերնդի շնորհիվ են դարեր շարունակ պահպանվում մեր ազգային ավանդույթները, ժողովրդի ինքնությունն ու հայ ընտանիքը:

Մեր օրերում աննախադեպ է կնոջ դերը՝ կրթության, գիտության, մշակույթի ոլորտում: Նրանց վեհ առաքելության շնորհիվ է, որ աշխարհն առավել ներդաշնակ ու բարի է դառնում:

Հայ կնոջը հատուկ առանձնահատուկ իմաստությամբ շարունակեք բարություն ու ազնվություն սփռել ամենուր:

Եվս մեկ անգամ շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում ենք, որ լինեք գնահատված, երջանիկ, լավատես. ներշնչվեք, սիրելի կանայք, նոր ձեռնարկումների համար։