ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց՝ Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում
23.12.2019
Աշխատանքային այց՝ Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 18-20-ը Լատվիայի համալսարանում էին ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիաննա Հարությունյանը և Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազարյանը:

Այցն իրականացվում էր Էրազմուս+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի շրջանակներում: Այցի ընթացքում քննարկվեցին մինչ օրս համալսարանի իրականացրած աշխատանքները, մասնավորապես՝ բուհերի ասպիրանտների, հայցորդների, ինչպես նաև հետբուհական կրթությամբ զբաղվող աշխատակիցների վերապատրաստումը, ծրագրի տարածումը, աշխատանքային փաթեթների իրականացումը:

Անդրադարձ կատարվեց նաև ծրագրի հետագա աշխատանքներին, ինչպես նաև ֆինանսական հարցերին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարից մեկնարկած Էրազմուս+ MODEST / Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: