ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»
14.12.2016
«Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»

«Ռոբերտի սխրանքը մեզ՝ պատմաբաններիս և  ողջ հայ ժողովրդի համար այլևս մեր փառավոր էջերից է: Նրա գործած սխրանքը ապացուցեց, որ մեր երիտասարդ սերունդն ունակ է իր պապերի, հայրերի հաղթնակն ամրապնդելու, ավելացնելու, առարկայական դարձնելու: Երբ  չկա նվիրում, զոհաբերվելու, կյանքը հայենիքին զոհելու պատրասատակամություն և ունակություն, ապա հայրենասիրության մասին  խոսքը վերածվում  է դատարկության:  Ռոբերտ Աբաջյանը մեզ հնարավորություն տվեց  խաղաղ ապրելու և  արարելու»,- այսօր Մանկավարժական համալսարանում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված  հուշ-ցերեկույթին նշեց  Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը:

Ձեռնարկին ներկա էին  ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսի ընտանիքը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  համալսարանի գնդերեց Վոլոդյա սարկավագ Նազարյանը,  Ռոբերտ Աբաջյանի զինծառայակից, գնդերեց   Նարեկ սարկավագ Պետրոսյանը,  պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Էդգար Հովհաննիսյանը պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված հայրենսիրական  միջոցոռումը կարևորեց  Ռոբերտ Աբաջյանի  սխրանքն ու հիշատակը հավերաժացնելու, նրա գործն ու առաքելությունը ապագա մանակվարժների շնորհիվ նաև  շարունակելու առումով:

ՀՊՄՀ-ի  դասախոս,  փոխգնդապետ Հակոբ Գևորգյանը ներկայացրեց «Քառօրյա պատեազմիի հետքերով» թեմայով զեկույցը, որում անդրադարձավ քառօրյա պատերազմի   պատճառներին, հետևանքների, հայ զինվորի մարտական ոգուն, նրա ազգային գաղափարական հոգեկերտվածքին, հոգեբանական աջակցությանը, թշնամուն լավ ճանաչելու, նրա դաժանության և անմարդկային գործողությունների մասին:

Փոխգնդապետը նկատեց, որ պատերազմում ուղղորդվում են ոչ թե բանականությամբ, այլ խորքային առաջատար բնազդներով, արյան համն ու հոտը զգալու ցանակությամբ:  Նա ընդգծեց, որ մարտական գործողությունների ընթացքում անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել մարտիկներին, իսկ հետպատերազմյան շրջանում մասնագետների ներգրավմամբ հոգեվերականգնողական աշխատանք տանել պատերազմի մասակիցների հետ, մշտապես սթափ պահելով նրանց գիտակցությունն ու  վտանգի զգացողությունը:

«Մենք պաշտպանում ենք մեր երկիրը՝ թույլ չտալով պղծել ամեն ինչից զուրկ բնազդով շարժվող մի ոհմակի: Վերջին դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեին, որ հայ զինվորն իր թիկունքում ունի ժողվուրդ, որը ցանկացած իրավիճակում իր հետ է, իր կողքին: Նրանք կամավոր աշխարհի տարբեր վայրերից եկան համախմբվելու և կռվելու: Ազգային հոգեբանական առավելությունն է, որը հայ զինվորին անհամեմատելի է դարձնում անտեր ու անհայրենիք թշնամուց: Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,-հավելեց ռազմական մանկավարժը:

Ռոբերտ Աբաջյանի զինակից, գնդերեց  Նարեկ սարկավագ Պետրոսյանն  արցախյան պատերազմն աշխարհում տեղի ունեցած պատերազմներից ամենասարսափելին է համարում, որը  հայը չի սկսել և  վարում է հանուն արդարության:

Հոգևորականը, ով այդ օրերին  կողք կողքի պայքարել է հերսների հետ,  վստահեցրեց՝ հայ երիտասարդին ու հայկական բանակին չի  կարող ընկճել ոչինչ.«Յուրաքանչյուր կորուստ մեզ համար չափազանց  թանկ է, անգին, հավիտենական է նրանց հիշատակը ինչպես մեր, այնպես էլ գալիք սերունդների համար, ովքեր ապրում և դաստիարակվում այդ գաղափարով՝ Վարդանանցից սկսած մինչ օրս: Միակ բանը, որ կարող ենք անել  մեր զոհվածների համար, միասնական աղոթքն է. այն ինչ հորդորում են բոլոր զինվորները»,-նշեց սարկավագ Պետրոսյանն ու Տերունական աղոթքով խաղաղություն խնդրեց զոհվածների հոգիների համար:

Ռոբերտ Աբաջյանին նվիրված հուշ-ցերեկույթին ցուցադրվեց նրան նվիրված  «Կյանքի համազարկ» ֆիլմը.բուհի ուսանողները «Վարդանանց ասպետներ» №106 միջնակարգ դպրոցի աշակերտների հետ համատեղ ներկայացրին հայրենասիրական երգ և բանաստեղծություններ:

«Մեծ ու փոքր հերոսներ չկան, սակայն, երբ ուսանողների հետ որոշեցինք անդրադառնալ արցախյան հերոսներից մեկին, ուսանողները միաձայն որոշեցին՝ Ռոբերտ Աբաջյան»,-նշեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Եղյանը, ում նախաձեռնությամբ էլ պրակտիկայի շրջանակում կազմակերպվել էր միջոցառումը:

ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանն էլ նկատեց՝ դժվար է բարձր խոսք ասել, երբ լռությունն ամեն ինչ ասում է.« Ոչնչով չենք փարատի ձեր կորուստը, բայց սրանով է հայրենիքը գալիս և մնում: Անմահության երկարությունը կախված է մարդու խիզախությունից, նվիրումից առ հայրենիք: Ուրախ եմ, որ ունենք նման սերունդ. խոնարհվում եմ մերօրյա հերոսի առջև՝ վստահ լինելով, որ  դեռ շատ Ռոբերտներ կծնվեն»:

Լուսանկարները՝ Խաչատուր Խուդատյանի