ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցություն Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի հետ
21.06.2021
Համագործակցություն Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի հետ

ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի նախաձեռնությամբ մեկնարկել է համագործակցություն Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Օրերս կայացավ առցանց առաջին հանդիպումը Չիկագոյի համալսարանի վարչական և մասնագիտական կազմի հետ։ 

Նպատակը Մանկավարժական համալսարանի հոգեբանների և հոգեբանության մասնագիտությունն ընտրած ուսանողների մասնագիտական գիտելիքների վերազինումն է՝ արտակարգ, հետպատերազմյան և հետտրավմատիկ պայմաններում աշխատելու համար:

Առցանց հանդիպման ընթացքում համալսարանի միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց ծրագրի վերաբերյալ համալսարանի տեսլականը` ընդգծելով ուսանողնեի ներգրավվածության, շարժունության և համատեղ հետազոտական աշխատանքների իրականցման կարևորությունն ու առաջնահերթությունը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև միջազգային հոգեբանության դոցենտ Պատրիցիա Պերեզը: Վերջինս ծանոթացավ առկա իրավիճակի և ներկայացվող կարիքներին, ներկայացրեց ծրագրի երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակների իր տեսլականը կապված։

Համագործակցության մեկնարկին կհաջորդեն նախագծի քննարկումները, հիմնավորումները և համատեղ արդյունավետ աշխատանքը։