ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում՝ դպրոցների կառավարման հիմնահարցերի շուրջ
26.12.2018
Հանդիպում՝ դպրոցների կառավարման հիմնահարցերի շուրջ

Օրերս կազմակերպվել էր «Հանրակրթության ոլորտի կառավարման հիմնախնդիրները» թեմայով աշխատանքային կլոր–սեղան քննարկում, որին մասնակցում էին ՀՊՄՀ-ի համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանը, Կրթության կառավարում կրթական ծրագրի մագիստրոսները, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, դպրոցների տնօրեններ, փորձագետներ:

Դպրոցների տնօրենները ներկյացարին կադրերի առաջմղման քաղաքականության լավագույն փորձը և ներկաներին հորդորեցին կարևորել մոտիվացիոն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

ՀՊՄՀ-ի համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանն էլ ընդգծեց, որ հետազոտություն, վերլուծություն և պլանավորում համակարգային մոտեցումը կարևոր է դպրոցի զարգացման ծրագրի մշակման համար՝ որպես դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացման կարևորագույն փաստաթուղթ, և ներկայացրեց դպրոցի զարգացման ծրագրի ընհանրական սխեման:

«Դասավանդման նորարարական մեթոդները» թեմայի շրջանակում կազմակերպվեց ինտերակտիվ քննարկում, իսկ ուսանողները ներկայացրին իրենց նկատառումները դպրոցի կառավարման վերաբերյալ: 

Աշխատանքային կլոր–սեղան քննարկման մասնակիցները միակարծիք են, որ նման միջոցառումները կնպաստեն բուհ-դպրոց արդյունավետ համագործակցությանը՝ կրթության ոլորտում կողմերի ձեռք բերված լավագույն փորձի փոխանակման համատեքստում: