ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ վերապատրաստված դասախոսներին
07.03.2018
Հավաստագրեր՝ վերապատրաստված դասախոսներին

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հավաստագրեր հանձնեց անգլերեն լեզվի և գրականության գծով մասնագիտական վերապատրաստման դասընթացի մասնակիցներին:

36 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացին մասնակցել է բուհի Օտար լեզուների ֆակուլտետի Ռոմանագերմանական լեզուների և Օտար լեզուների ուսուցման ամբիոնների 16 դասախոս:

Մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ռեկտորը ևս մեկ անգամ անդրադարձավ բուհի միջազգայնացման ընդլայնման կարևորությանը և ընդգծեց, որ այդ ոլորտում հաջողության գրավականներից մեկն էլ օտար լեզվի ուսուցման որակի բարձրացումն է:

Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց, որ վերապատրաստումները կարևոր հանգամանք կհանդիսանան ինչպես հետագա գործունեության, այնպես էլ թափուր աշխատատեղերի ընտրության ժամանակ:

Դասախոսները շնորհակալություն հայտնեցին նման հնարավորության համար և նախանշեցին վերապատրաստման ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև վերապատրաստող մասնագետների բարձր փորձառությունը: Նրանք հավաստիացրին, որ տարբեր առարկաների գծով ստացած գիտելիքներն անմիջապես կիրառել են դասապրոսեցում, համոզվել նոր մեթոդների կիրառման կարևորության մեջ:

«Վերապատարստումները նպաստեցին նաև, որ մենք՝ դասախոսներս, ավելի շատ համագործակենք, փոխանակվենք փորձով, գիտելիքներով և ձևավորվի դասախոսական ամուր թիմ»,- նշեցին դասախոսներն ու հանդես եկան առաջարկներով, մասնավորապես՝ ավելի հաճախակի դարձնել վերապատրաստումները, դրանցում ավելացնել հոգեբանության առարկայական դասաժամերը և այլն: