ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էին ռուս գործընկերները
20.09.2022
ՀՊՄՀ-ում էին ռուս գործընկերները

Մանկավարժական համալսարանում էին Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի պատվիրակները։

Միջազգային հարաբերությունների և միջազգայնացման գծով պրոռեկտոր Դմիտրի Մերեշկինին և Թեստավորման կենտրոնի տնօրեն Տատյանա Բելյաևային ընդունեց ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկեցին 2015 թվականին երկու բուհերի միջև կնքված հուշագրի վերանայման և համալրման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ երկուստեք ծրագրերի մշակման, նոր ուղղություններով համագործակցելու վերաբերյալ։

Բացի այդ, ռուս գործընկերները հանդիպման ընթացքում ցանկություն հայտնեցին նաև Մանկավարժական համալսարանի աջակցությամբ հետազոտություն իրականացնել հանրապետության մի շարք դպրոցներում՝ այդ թվում նաև մարզային։ Նրանց նպատակն է աշակերտների և ուսուցիչների շրջանում ուսումնասիրել ռուսերենի դասավանդմանը, դասագրքերին և լեզվի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հայ և ռուս գործընկերները պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում պարբերաբար միմյանց ներկայացնել համագործակցությանը վերաբերող առաջարկներն ու հետազոտության իրականացմանն ուղղված անելիքները։

Նրանք հույս հայտնեցին, որ երկու բուհերի համագործակցության լավագույն ավանդույթները կզարգացնեն նոր հուշագրով, ինչը հնարավորություն կտա խորացնել գործընկերությունն ու ունենալ երկուստեք շոշափելի արդյունքներ։