ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է
30.12.2019
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում ենք, որ 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների, նվաճումների, ստեղծագործ աշխատանքի և հաղթանակների տարի:

Նոր ձգտումներն ու ցանկությունները իրականացնելու մեծ վստահությամբ, սիրո և համերաշխության նոր լիցքերով, բարեկեցության և ընտանեկան երջանկության ակնկալիքով դիմավորենք Նոր տարին և ուրախանանք առաջիկա հաջողություններով:

Թող Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի բոլորիս ընտանիքներին և մեր երկրին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: