ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջոցառում՝ նվիրված Ա. Ս. Պուշկինի 220-ամյակին
07.06.2019
Միջոցառում՝ նվիրված Ա. Ս. Պուշկինի 220-ամյակին

ՀՄՊՀ-ի արտասահմանյան գրականության ամբիոնի և քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի պ/կ Աշոտ Բաբախանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Ա.Ս.Պուշկինի 220-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնից:

Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և ներկաներին՝ իր խոսքում փաստելով, որ բանաստեղծի, «թռիչքի հանճարի» մասին հաստատում է Պուշկինի ներկայության անհրաժեշտությունը մեր ժամանակներում, նրա ժառանգության արդիականությունը:

Աշոտ Բաբախանյանը ներկայացրեց Պուշկինին նվիրված նամականիշներից պատրաստված ստենդը, որի մի մասը կազմում էին նաև հայ գրողներին նվիրված նամականիշները և նրանց ասույթները ռուս բանաստեղծի մասին:

Ցերեկույթի ավարտին ուսանողները ընթերցեցին Ա. Ս. Պուշկինի բանաստեղծություներից: