ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ՝ ՀՊՄՀ դոցենտին
15.03.2024
«Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ՝ ՀՊՄՀ դոցենտին

ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի դոցենտ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող Քնարիկ Աբրահամյանը պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով։

Մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի հուշամեդալը հանձնել է Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ» հիմնադրամի հիմնադիր նախագահ, գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը։

Պարգևատրմանը ներկա են եղել ֆակուլտետի ղեկավար և դասախոսական կազմը։

«Կրկնակի պատասխանատվություն է առաջնորդվել մարդասիրության ու արդարամտության նանսենյան դասերով»,-շնորհակալական իր խոսքում նշել է Քնարիկ Աբրահամյանը։