ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են 2020-2021 ուսումնական տարվա առկա բակալավրիատի արդյունքները
18.07.2020
Հայտնի են 2020-2021 ուսումնական տարվա առկա բակալավրիատի արդյունքները

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2020-2021 ուսումնական տարվա առկա բակալավրիատի անվճար և վճարովի ուսուցմամբ դիմորդների մրցութային արդյունքները:

Մանկավարժական համալսարանի 41 մասնագիտությունների գծով ընդունվածների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ միասնական, ներբուհական։ Շնորհավորում ենք մրցութային փուլը հաղթահարած բոլոր բուհերի դիմորդներին, մաղթում հաջողություններ ու բարի երթ:

Մանկավարժական համալսարանի Ընդունող հանձնաժողովի քարտուղար Արթուր Թադևոսյանն www.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր (7,5 միավորից սկսած) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին:

Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00-ը: Դիմում-հայտերը պետք է լրացնել www.dimord.am կայքում:

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 59 70 69՝ Մանկավարժական համալսարանի Ընդունող հանձնաժողով։