ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էին Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչները
06.10.2022
ՀՊՄՀ-ում էին Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչները

ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր հյուրընկալել էր Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ներկա էր բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով, Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանը, Նաիրա Սաֆարյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի ներկայացուցիչ Անի Ազիզյանը։

Կողմերը քննարկեցին բուհում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը:

Ռիտա Կույումջյանի խոսքով՝ հետտրավմային աճի սկզբունքների վրա հիմնված տոկունության բարձրացման դասընթացի նպատակն է հանրության շրջանում ձևավորել դրական մտածելակերպ, խոցելի խմբերի մոտ բարձրացնել տոկունության աստիճանը և դաստիարակել հոգեպես առողջ սերունդ։

Այդ համատեսքստում բանախոսը կարևորեց Մանակավարժական համալսարանի դերն ու նշանակությունը․«Ծրագիրը հնարավորություն կտա անհատին և հասարակությանն ավելի լավ դիմակայել հետագա փորձություններին»։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանի առաջարկով ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համագործակցությունը սկսել բուհի մի շարք մասնագիտությունների գծով դասախոսների վերապատրաստմամբ։

Կողմերը խոսեցին ծրագրի փորձնական ներդման,կիրառման և այլ հնարավորություների մասին․արդյունավետ լինելու դեպքում՝ «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագիրը կներդրվի նաև դպրոցներում։