ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ֆրանսերենն՝ արդեն նաև ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում
19.02.2015

Արդեն երրորդ շաբաթն է՝ ՀՊՄՀ-ի №57 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում ֆրանսերենի դասն անցկացնում է Ժոֆրե Կառոնը, ով Ֆրանսիայի Լիլի համալսարանի մանկավարժության և կրթության բարձրագույն դպրոցի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է և իր պրակտիկան անցկացնում է Մանկավարժական համալսարանում:

Դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Զեմֆիրա Ավետիսյանը բավարար է համարում աշակերտների գիտելիքները, սակայն շատ ավելի կարևորում է այն ոգևորությունն ու նվիրումը, որով նրանք մասնակցում են դասերին:

«Ֆրանսիացի ուսանողի դասերը նույնպես անցան մեծ խանդավառությամբ. թե՛աշակերտները, թե՛Ժոֆրե Կառոնը մեծ որգևորությամբ էին պատմում իրենց համատեղ ստացված աշխատանքի մասին»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը՝ հավաստիացնելով՝ չնայած ֆրանսերենը նոր առարկա է դպրոցում, սակայն աշակերտներն արդեն հասցրել են սիրել:

Նշենք, որ ֆրանսերենը որպես երրորդ օտար լեզու ՀՊՄՀ-ի №57 հիմնական դպրոցում դասավանդվում է 2014-2015 ուսումնական տարվանից: