ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենամյա երիտասարդական համաժողով
02.05.2024

Հունիսի 25-28-ը Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Գավառում կկայանա  Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենամյա երիտասարդական համաժողով։

Համաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 18-35 տարեկան երիտասարդներ։

Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝


1. Երիտասարդական ձեռներեցություն,

2. Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում,

3. Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն:


Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 2-ը ներառյալ:

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հղումով:

Հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության հետ +374 10 599 642 հեռախոսահամարի կամ [email protected]  էլ. հասցեի միջոցով։

Նորություններ